Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Աուգուստ Հանինգը, որը ձերբակալվել է լրտեսության և պետական դավաճանության փորձի կասկածանքով, կարող էր վերլուծական նյութ պատրաստել Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի համար: Այդ մասին գրում է Der Spiegel-ը՝ հղում անելով հետաքննությանը ծանոթ աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ նյութը պատրաստելիս Հանինգը ենթադրաբար օգտագործել է BND-ի գաղտնի փաստաթղթեր, որոնք ստացել էր աշխատակազմի ղեկավար Մանֆրեդ Դ.-ից: Քննությունը դեռևս պարզում է՝ արդյոք նյութը փոխանցվել է հնարավոր հասցեատիրոջը:
Հանինգը նախկինում հանրային կապեր է ունեցել Ադրբեջանի հետ։ Նա գերմանա-ադրբեջանական ֆորումի վարչության անդամ էր։
