Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի

Պենտագոնը հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր դատապարտված ամերիկացի զինծառայողի առաջին գնդակահարության ամսաթիվը. 2009 թվականին Տեխասի ռազմաբազայում 13 մարդու սպանած անձին մահապատժի կենթարկեն դեկտեմբերի 3-ին, հայտնել է գերատեսչությունը։

«Այս մահապատիժը կկատարվի Տեխաս նահանգի Ֆորտ Հուդում, 2026 թվականի դեկտեմբերի 3-ին՝ հինգշաբթի օրը, տեղական ստանդարտ ժամանակով ժամը 13:00-ին», – ասվում է ԱՄՆ բանակի քարտուղարի պաշտոնակատար Ադամ Թելի հուշագրում։

Պաշտոնյան ընդգծել է, որ ամսաթիվը նշանակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման կատարման շրջանակում՝ 2009 թվականին Ֆորտ Հուդ ռազմաբազայի վրա հարձակման համար մեղավոր ճանաչված Նիդալ Մալիք Հասանի վերաբերյալ։

Բժշկական ծառայության մայոր և զինվորական հոգեբույժ Նիդալ Հասանը 2009 թվականի նոյեմբերի 5-ին մտել էր Տեխասի Ֆորտ Հուդ ռազմաբազայի արտասահման գործուղման նախապատրաստման կենտրոն և «Ալլահու ակբար» բղավելով՝ ատրճանակից կրակ էր բացել անզեն զինծառայողների ուղղությամբ։ Հարձակման հետևանքով զոհվել էր 13 մարդ, ևս 32-ը ստացել էին վիրավորումներ։ Ժամանած ոստիկանների կողմից Հասանը ծանր վիրավորվել էր, կաթվածահար էր եղել գոտկատեղից ներքև և կալանավորվել էր, իսկ քննության տվյալներով նրա շարժառիթը եղել էր արմատական իսլամիստական գաղափարախոսությունը։

ԱՄՆ զինված ուժերում գնդակահարությամբ վերջին մահապատիժը իրականացվել էր 1945 թվականի նոյեմբերին, երբ շարքային զինծառայողը մեղավոր էր ճանաչվել դասալքության համար։

Share.