Այս շաբաթ մեկնարկում է Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունների շաբաթը։
Այն կսկսվի Ստոկհոլմում՝ բժշկության բնագավառի մրցանակի դափնեկրի հայտարարությամբ և պարգևատրմամբ։
Այս շաբաթ մրցանակները կհանձնվեն հետևյալ հերթականությամբ․ երկուշաբթի՝ բժշկության, երեքշաբթի՝ ֆիզիկայի, չորեքշաբթի՝ քիմիայի, իսկ հինգշաբթի՝ գրականության բնագավառներում։
Ուրբաթ կհայտարարվի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը, իսկ հոկտեմբերի 12-ին՝ տնտեսագիտության բնագավառի մրցանակակիրը։
Այս տարի Նոբելյան մրցանակի դրամական պարգևը կազմում է 12 միլիոն շվեդական կրոն՝ մոտ 1,2 միլիոն ԱՄՆ դոլար։ Այն կարող է շնորհվել մեկ անձի, մի քանի դափնեկիրների կամ կազմակերպության։
