Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պրուենսան հայտարարել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն «պատմության լավագույն ֆուտբոլիստն է» և Պորտուգալիայի ազգային հավաքականի խորհրդանիշը։ Նրա խոսքով՝ Ռոնալդուն ավելի քան երկու տասնամյակ նվիրվել է ազգային թիմին և շարունակում է մնալ հավաքականի մաս։
Պրուենսան Ռոնալդուի և գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի միջև տեղի ունեցածը «թյուրիմացություն» է անվանել՝ ընդգծելով, որ հարցը պետք է լուծվի ներքին կարգով։
«Ռոնալդուն մեր ժառանգության մասն է և միշտ այստեղ կլինի, երբ մարզիչը ցանկանա»,- ասել է Ֆեդերացիայի նախագահը։
