«Flydubai» ավիաընկերության երկրորդ օդաչուն, որն անցյալ շաբաթ փորձել էր առևանգել մարդատար ինքնաթիռը, ծրագրում էր կործանել այն Իսրայելի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
ԱՄԷ-ի իրավապահների հարցաքննության ընթացքում օդաչուն խոստովանել է, որ մտադիր էր ինքնաթիռով հարվածել Թել Ավիվի մերձակայքում գտնվող «Բեն Գուրիոն» օդանավակայանին։
Քննության ընթացքին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ տղամարդն այս ծրագիրը մշակել էր դեռ նախքան «flydubai»-ում աշխատանքի անցնելը։ Նա նպատակադրված աշխատանք էր փնտրում հենց այն ավիաընկերություններում, որոնք կանոնավոր չվերթեր են իրականացնում դեպի Իսրայել։
Պարզվել է նաև, որ այս տարվա սկզբին օդաչուն արդեն իսկ թռիչք էր իրականացրել դեպի Թել Ավիվ և հենց այդ ժամանակ էր պլանավորել առևանգել ու կործանել ինքնաթիռը, սակայն վերջին պահին մտափոխվել էր։
«Reuters»-ը նշում է, որ որոշման փոփոխության հստակ պատճառն առայժմ հայտնի չէ, սակայն այդ չվերթի ուղևորների թվում եղել է մեկը, ում հետ հանցագործն անձամբ ծանոթ է եղել։
