Իրաքյան «Iraqi Airways» ավիաընկերությունը նախատեսում է հոկտեմբերին վերականգնել դեպի Իրան չվերթերը․ ընկերությունն ԱՄՆ պատժամիջոցներից բացառության իրավունք է ստացել։ Այս մասին հայտնում է Իրաքի տրանսպորտի նախարարությունը։
Իրաքի պետական INA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավիաընկերությունն արդեն երկուշաբթի օրվանից վերսկսել է Էն-Նաջաֆ քաղաքից դեպի Իրանի օդանավակայաններ իրականացվող չվերթերը, իսկ կանոնավոր ավիահաղորդակցության ամբողջական վերականգնումը սպասվում է հոկտեմբերին։
Իրանում Իրաքի դեսպան Յասեր Աբդուլ-Զահրա ալ-Հաջաջը պարզաբանել է, որ երկու երկրների միջև թռիչքների ընդհատումը պաշտոնական Բաղդադի որոշումը չի եղել․ ցամաքային սպասարկում ապահովող օտարերկրյա ընկերություններն են հրաժարվել սպասարկել չվերթները (ամերիկյան պատժամիջոցների ներքո հայտնվելու մտավախությամբ)։
«Կառավարությունը Իրանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու որևէ որոշում չի կայացրել», — INA-ին տված մեկնաբանությունում ընդգծել է դիվանագետը։
ԱՄՆ պատժամիջոցների ռեժիմից ստացված այս բացառությունը «Iraqi Airways»-ին հնարավորություն կտա շարունակել սպասարկումն ու լիարժեք վերականգնել Իրաքի և Իրանի միջև իրականացվող կանոնավոր չվերթերը։
