Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի

Այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Երևանի շինհրապարակներից մեկում վերամբարձ կռունկի ընկնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։

«Շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու (3 դրվագ) դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,-  հայտնեցին ՔԿ–ից։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։

Նախնական տվյալներով՝ կա 3 զոհ։

Share.