Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի

Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում է փաստաբանական թիմը։

Նիստին շտապօգնության բժիշկների և քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ բերվել է նաև 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, որը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։

Խաչատրյանը սեպտեմբերի 2-ից պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում և, պաշտպանական կողմի տեղեկությունների համաձայն, մինչ օրս բժշկի այցելություն չի ունեցել։ Փաստաբանները նրան տեսակցել են խցում։ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է խնամող անձ, որը սահմանափակ այցելությունների ընթացքում օգնում է նրան սնունդ ընդունել։

Share.