Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի

Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքը գիշերը անօդաչուների հարձակման է ենթարկվել, հայտնել է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն։

Նրա փոխանցմամբ՝ անօդաչուների բեկորներ են ընկել ձեռնարկությունների տարածքներում և բնակելի շենքի մոտ։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 4 հոգի, վիրավորվել՝ 29։

ASTRA-ի՝ բաց աղբյուրների ուսումնասիրության համաձայն՝ հարվածներից հետո հրդեհ է բռնկվել մազութի տերմինալում։ Հրդեհ է գրանցվել նաև քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում։

Նովոռոսիյսկը Ռուսաստանի խոշորագույն նավահանգիստներից և արտաքին առևտրի առանցքային հանգույցներից է։ Օգոստոսին քաղաքի ուղղությամբ հարվածների ակտիվացումը խափանումներ էր առաջացրել նավթի և հացահատիկի բեռնափոխադրումներում։ Նովոռոսիյսկով է արտահանվում ռուսական հացահատիկի մինչև մեկ երրորդը, նավահանգստով են միջազգային շուկաներ մատակարարվում նաև նավթ, մետաղներ և այլ բեռներ։

Share.