Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը՝ նվիրված Ուկրաինայում իրավիճակին։ Նիստը գումարվել է Ուկրաինայի խնդրանքով՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ռուսական հարվածների կապակցությամբ։

Նիստը նախագահում է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն։ Լատվիան նոյեմբերին նախագահում է Անվտանգության խորհուրդը։

Նիստ հրավիրելու Ուկրաինայի խնդրանքին աջակցել են Լատվիան, Դանիան, Ֆրանսիան, Հունաստանը և Միացյալ Թագավորությունը։ Հոկտեմբերի 29-ի իր նամակում Ուկրաինան մատնանշել է նույն օրը Դնիպրոյին, Չեռնիհիվին և Կրեմենչուկին հասցված հարվածները։ Նամակում ներկայացված տվյալներով՝ զոհվել է առնվազն 19 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը։

Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան նիստից առաջ հայտնել է, որ Կիևը միջազգային հանրությանը կոչ է անելու նպաստել ռուսական հարվածների դադարեցմանը և ուժեղացնել խաղաղ բնակչության պաշտպանությունը։

Share.