Արեգակի և Երկրի գեոմագնիսական ակտիվությունն այժմ շատ ցածր մակարդակի վրա է, և, ինչպես նշում են մասնագետները, «Արեգակը քնում է»։

Գիտնականների խոսքով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Արեգակի վրա գրեթե որևէ նշանակալի երևույթ չի գրանցվել։ Ակտիվության գրաֆիկում նկատվում են միայն փոքր բռնկումներ, որոնք արձանագրվել են Արեգակի արևմտյան հատվածում՝ այն ակտիվ գոտիներում, որոնք արդեն հեռանում են Երկրից։

Միաժամանակ, Արեգակի արևելյան հատվածում, որտեղ ակտիվ շրջանները մոտենում են Երկրին, դիտվում են խոշոր մագնիսական օղակներ։ Գիտնականների գնահատմամբ՝ դրանք տեսականորեն կարող են վկայել արևային բծերի առկայության մասին, սակայն նույն հավանականությամբ կարող են որևէ նշանակություն էլ չունենալ։

Share.