Ուկրաինայի Հակակոռուպցիոն ազգային բյուրոն (НАБУ) Գլխավոր դատախազության գրասենյակում քննչական գործողություններ է իրականացնում՝ հանցավոր կազմակերպության բացահայտմանն ուղղված հատուկ գործողության շրջանակում։
«Украинская правда»-ին (УП) նույնպես հաջողվել է տեսանկարահանել, թե ինչպես են Հակակոռուպցիոն ազգային բյուրոյի աշխատակիցները սանդուղքների միջոցով անցնում Գլխավոր դատախազության գրասենյակի տարածքը շրջապատող ցանկապատի վրայով։
Նշվում է, որ գերատեսչությունները հատուկ գործողություն են իրականացնում՝ հանցավոր կազմակերպություն բացահայտելու նպատակով։ Ըստ հաղորդագրության՝ այն գլխավորում է Ուկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակի պաշտոնյան, իսկ կազմակերպությունը, ենթադրաբար, ներգրավված է եղել խարդախ զանգերի կենտրոնների ցանցի «հովանավորչության» և գույքի օրինականացման գործում։
