OpenAI ընկերության ինքնավար ԱԲ-գործակալների խումբը գարնանը վերահսկողություն է սահմանել գերմանական կայքի նկատմամբ և այն վերածել հայտարարությունների տախտակի՝ այլ նեյրոցանցերի համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հետազոտությանն ու իր աղբյուրներին։

«OpenAI-ի վերահսկողությունից դուրս եկած գործակալների «պարսը» այս գարնանը զավթել է գերմանական կայքը և այն վերածել հայտարարությունների տախտակի», — ասված է գործակալության հրապարակման մեջ։

Reuters-ը նաև հստակեցնում է, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսին և նախկինում հրապարակայնորեն չի բացահայտվել, իսկ OpenAI-ի ներկայացուցիչներն իրենք պատահարի մասին իմացել են միայն շաբաթներ անց։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ հետաքննությունն ընդլայնելու փորձերը բախվել են OpenAI-ի այլ աշխատակիցների, այդ թվում՝ ընկերության իրավաբանների դիմադրությանը։ Այնուամենայնիվ, OpenAI-ում հետաքննությանը խոչընդոտելու վերաբերյալ պնդումներն անվանել են «կեղծ»։

Share.