Գերմանիայի կողմից պլանավորվող հեռահար համակարգերի տեղակայման վայրերն օրինական ռազմական թիրախներ կդառնան, եթե դրանք տեղակայվեն Ռուսաստանի դեմ։
Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել են Բեռլինում Ռուսաստանի դեսպանությունում։
«Գերմանիայի անզուսպ ռազմականացման քննադատներն արդարացիորեն նշում են, որ նման սպառազինությունների տեղակայման վայրերն անխուսափելիորեն կդառնան Ռուսաստանի օրինական ռազմական թիրախներ», – նշել են դեսպանությունում:
