Չորեքշաբթի, 2 Սեպտեմբերի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում բանակցությունների Իրանի հետ։

«Ես չեմ փորձում Իրանին ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ, ինչպես հայտնել են ABC-ի կեղծ լուրերը։ Ինձ բացարձակապես չի հետաքրքրում՝ նրանք կստորագրե՞ն իրենց համար անօգուտ համաձայնագիրը, թե ոչ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Նա նշել է, որ իրեն ավելի է դուր գալիս ներկայիս իրավիճակը, որի պայմաններում «մենք գրեթե ամբողջությամբ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, իսկ նրանց տնտեսությունը լիովին կործանված է»։

«Նրանք պարզապես հաշտվում են անխուսափելիի հետ։ Իսկ ե՞րբ է իրանցի ժողովուրդը ապստամբելու և սկսելու պայքարը»,- հավելել է Թրամփը։

Share.