Բիշքեկում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։

Գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար «Ըրըս Օրդո» կոնգրես-հոլ են ժամանել՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Պետությունների առաջնորդներին ողջունել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։

Ընդունող կողմի տվյալներով՝ սեպտեմբերի 1-ը գագաթնաժողովի հիմնական օրն է։ Սկզբում կկայանա ՇՀԿ խորհրդի նիստը, ապա՝ «ՇՀԿ պլյուս» ձևաչափով նիստը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում անցկացվող «ՇՀԿ պլյուս» ձևաչափով հանդիպմանը և միջոցառումներին, որոնք տեղի կունենան գագաթնաժողովի շրջանակում։

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի արտասահմանյան գործընկերների հետ։

Share.