ԱՄՆ-ի հետ առևտրային հակամարտության հետագա սրման ֆոնին Կանադան հայտարարել է 20 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով ամերիկյան ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին, հայտնում է BBC News-ը։

Պատասխան տուրքերից զատ, Օտտավան ներդնում է նաև կանադացի աշխատողների ու ընկերությունների պաշտպանությանն ու աջակցությանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ։ Արհեստական բանականության և թվային ինովացիաների նախարար Էվան Սոլոմոնը հայտարարել է, որ Կանադան չի պատրաստվում տեղի տալ ԱՄՆ-ի ճնշումներին։

Առևտրային հակամարտությունը սրվեց երկու երկրների միջև բանակցությունների ձախողումից հետո։ ԱՄՆ-ն 50%-անոց մաքսատուրքեր է սահմանել կանադական մի շարք ապրանքների վրա, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հունվարի 1-ից մինչև 50% բարձրացնել Կանադայից ներկրվող ավտոմեքենաների սակագները։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Թրամփին մեղադրել է կանադական ավտոմոբիլային արդյունաբերությունը «ոչնչացնելու» փորձի մեջ։ BBC-ի գնահատմամբ՝ Օտտավայի նոր միջոցները կոշտ պատասխան կլինեն ամերիկյան սակագներին և լրացուցիչ տնտեսական կորուստների կհանգեցնեն սահմանի երկու կողմերում։

Share.