Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի

Բացարձակ ճշմարտություն է, որ հոկտեմբերի 17-ին Մարսելում, ինչպես և այլ վայրերում, անվտանգության ուժերը բավարար չէին։ Մենք ամենևին չէինք կանխատեսել այն, ինչ տեղի ունեցավ։ Մենք չէինք կանխատեսել, որ ծայրահեղ ձախակողմյան բազմաթիվ խմբավորումներ կմոբիլիզացվեն վաղ առավոտյան՝ շատ անսովոր եղանակով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք չէինք կանխատեսել, որ ծայրահեղ ձախակողմյան այս մոբիլիզացիային կմիանան նաև քրեական տարրեր։ Ուստի, ոստիկանական ուժերը բավարար քանակով տեղակայված չէին։

Հոկտեմբերի 18-ին շատերը քննադատում էին ինձ արտակարգ դրություն չհայտարարելու համար։

Այսօր մենք պահպանում ենք Հանրապետությունը և հասարակական կարգը՝ առանց արտակարգ դրության։

Սա չի նշանակում, թե իրավիճակի վատթարացման դեպքում դա արգելված կամ արգելքի տակ գտնվող քայլ կլինի։

Մենք վճռական ենք, բայց մենք հանրապետական ​​ենք։

Պետությունը կպահպանի հասարակական կարգը»,-նշել է նա։

Share.