2026 թվականի սեպտեմբերի 1-ից Լատվիան կարգելի Ռուսաստանից և Բելառուսից մի շարք արդյունաբերական ապրանքների ներմուծումը։ Այս մասին հայտնի է երեքշաբթի օրն ընդունված նախարարների կաբինետի կանոնակարգերից, հայտնում է Delfi-ն։

Սահմանափակումները կտարածվեն ոչ միայն Ռուսաստանից և Բելառուսից անմիջապես ներմուծված ապրանքների, այլև այդ երկրներից ծագող և այլ պետությունների միջոցով Լատվիա հասնող արտադրանքի վրա։

Արգելքի տակ կհայտնվեն տպագիր գրքերը, թերթերը և այլ պոլիգրաֆիական արտադրանք, հագուստը, պատրաստի տեքստիլ արտադրատեսակները, կոշիկը, գլխարկները, խաղալիքները, խաղերը և սպորտային պարագաները։

Լատվիայի Սեյմը համապատասխան որոշումը հավանություն է տվել դեռևս հուլիսի վերջին։ Կառավարության ընդունած կանոնակարգերը սահմանում են արգելքի ուժի մեջ մտնելու ամսաթիվը։

Ինչպես նշում է լատվիական կողմը, սահմանափակումները պետք է բարձրացնեն երկրի անվտանգությունը, կրճատեն Ռուսաստանի և Բելառուսի՝ արտահանումից ստացվող եկամուտները, ինչպես նաև սահմանափակեն Լատվիայում ռուսական քարոզչական նյութերի մուտքը։

Share.