Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածվող լուրերին, որ այսօր ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։ ArmLur.am-ը գրել էր, որ նա «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով էր իր ծառայությունը իրականացնում։ Տեղեկությունների համաձայն՝ նրան գտել է հարազատը տանը կախված վիճակում և այսօր իր հերթապահության օրն էր պետք է գնար զորամաս։

«Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։

Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար»,-գրել է ՊՆ խոսնակը։

Share.