ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆին Մոսկվա տեղափոխող ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing C-17A Globemaster III ինքնաթիռը երեքշաբթի երեկոյան Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից ուղևորվել է դեպի Ռիգա։ Այդ մասին վկայում են Flightradar24 ծառայության տվյալները, փոխանցում է «Կոմերսանտը»։
Օդանավը ուղևորվել է Լատվիայի մայրաքաղաք, որտեղից օգոստոսի 25-ի առավոտյան ժամանել էր Մոսկվա։ Դրանից առաջ ինքնաթիռը Ռիգա էր ժամանել Մերիլենդ նահանգի Քեմփ-Սփրինգս քաղաքում տեղակայված Էնդրյուս ավիաբազայից։
Ռեթքլիֆի Մոսկվա ժամանելու մասին ավելի վաղ հայտնել էին CBS News-ը և Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ ԿՀՎ տնօրենը ժամանել էր ռուսական ներկայացուցիչների հետ բանակցություններ անցկացնելու համար։ Այդպես էլ չի ճշգրտվել, թե կոնկրետ ովքեր են մասնակցել հանդիպումներին և ինչ հարցեր են քննարկվել։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները պաշտոնապես չեն բացահայտել այցի մանրամասները։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ավելի վաղ հայտարարել էր, որ տեղեկություն չունի ամերիկյան ռազմական ինքնաթիռի ժամանման մասին, և որ այս շաբաթ Կրեմլում ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հանդիպումներ նախատեսված չեն։
