Ռուսաստանը պատրաստվում է արտերկրից ներմուծել բենզինի հինգերորդ խմբաքանակը և առաջինը՝ Թուրքիայից, հաղորդում է S&P Global Commodities at Sea-ը։
Թուրքական Մերսին նավահանգստում բեռնված միջին դասի «Wendrix» տանկերը պետք է Ռուսաստան հասնի հաջորդ շաբաթ։
Միջին դասի «Wendrix» տանկերը տեղափոխում է 200 000 բարել բենզին։ Սա հուլիսից ի վեր Ռուսաստանին մատակարարվող վառելիքի հինգերորդ ծովային խմբաքանակն է և առաջինը՝ Թուրքիայից, որը կոչված է օգնելու մեղմել ներքին դեֆիցիտը։
Մերսին նավահանգիստը գտնվում է ուկրաինական պատժամիջոցների տակ, իսկ «Wendrix»-ը՝ ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի և Շվեյցարիայի պատժամիջոցների տակ։
