Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին իշխող «Ադիլետ» կուսակցության հաղթանակի կապակցությամբ Ղազախստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացված միապալատ խորհրդարանի՝ Կուրուլթայի ընտրություններում։

«Ընտրողների բարձր մասնակցությունն ու ժողովրդի կամաարտահայտման արդյունքները ակնհայտորեն հաստատում են Ձեր ղեկավարությամբ իրականացվող՝ ներքաղաքական կայունության ամրապնդման, երկրի սոցիալ-տնտեսական դինամիկ զարգացման և միջազգային ասպարեզում նրա շահերի պաշտպանության ուղղվածության լայն աջակցությունը։

Չեմ կասկածում, որ Կուրուլթայի պատգամավորները արդյունավետորեն կհամագործակցեն ռուս խորհրդարանականների հետ՝ ի շահ մեր պետությունների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման», — նշել է նա։

Share.