Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները 2026 թվականի ձյուդոյի պատանեկան աշխարհի առաջնությունում, որն անցկացվում էր Էկվադորում։ Մրցաշարի արդյունքներով հայ մարզիկները նվաճեցին մեկ արծաթե մեդալ։
Մինչև 50 կգ քաշային կարգում Կարեն Նավասարդյանը 1 հաղթանակ տարավ ու պայքարն ավարտեց 1/8 եզրափակչում։
Մինչև 55 կգ քաշային կարգում Նարեկ Դավթյանը հասավ եզրափակիչ և դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր։ Եզրափակիչ տանող ճանապարհին նա առավելության հասավ Իտալիայի, Ֆրանսիայի, Ադրբեջանի և Ուկրաինայի ներկայացուցիչների նկատմամբ։
Մինչև 60 կգ քաշային Նարեկ Նահապետյանը մեկ հաղթանակ տարավ ֆրանսիացի ձյուդոիստի նկատմամբ և պայքարն ավարտեց 1/8 եզրափակչում։
Մինչև 66 կգ քաշային կարգում Սերգեյ Գևորգյանը և Արտեմ Գալստյանը պայքարից դուրս մնացին գոտեմարտերից հետո։
81 կգ քաշային Դավիթ Ջուլհակյանը երկու հաղթանակ տարավ Ալժիրի և Սլովենիայի ներկայացուցիչների նկատմամբ։ Քառորդ եզրափակչում նա պարտություն կրեց, ապա զիջեց նաև սփոփիչ փուլում։
Այսպիսով, Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտեց մեկ արծաթե մեդալով։
