Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 1314-ի։ Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հոկտեմբերի 25-ին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը։

Իշխանությունների հայտարարության համաձայն՝ հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում 53 ոստիկան է վիրավորվել, գրանցվել է հրդեհի 75 դեպք, իսկ 24 խանութ թալանվել է։

Պաշտոնական տվյալներով՝ ողջ երկրում ցույցերին մասնակցել է 410 000 մարդ։ Մինչդեռ արհմիությունները պնդում են, որ ցուցարարների թիվը հասել է 800 000-ի։

Փարիզում, Մարսելում, Լիոնում և այլ քաղաքներում բողոքի ակցիաների ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Իրավապահ ուժերը կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։

Բողոքի ակցիաների կազմակերպիչները կոչ են արել հոկտեմբերի 31-ին անցկացնել նոր ցույցեր, իսկ նոյեմբերի 5-ին՝ համազգային գործադուլ։

Share.