ԱՄՆ-ի զինված ուժերը Իրանի ծովային նավահանգիստների շրջափակումը վերսկսելուց հետո ընդհանուր առմամբ 70 նավ են ուղղորդել այլ երթուղով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Օգոստոսի 23-ի դրությամբ՝ ԱՄՆ ԶՈւ-ն ուղղորդել է 70 առևտրային նավ, շարքից հանել 3-ը», – ասվում է հրամանատարության՝ X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ը Իրանի ծովային շրջափակումը վերսկսել է հուլիսի 14-ին։ Շաբաթվա սկզբին ուղղորդված նավերի թիվը 64 էր։

Share.