Տոլյատիի «Ակրոնը» ցանկանում է ձեռք բերելՀայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» 21 ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանին։ Այս մասին հաղորդում է ռուս ինսայդեր Իվան Կարպովը: Տրանսֆերի համար ռուսական ակումբն առաջարկել է 70 միլիոն ռուբլի ։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչը պատրաստ է 5 տարվա պայմանագիր կնքել Հովհաննիսյանի հետ:
«Փյունիկը» դեռ վերջնական պատասխան չի տվել և ժամանակ է խնդրել առաջարկը քննարկելու համար։
