Օգոստոսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Սեյրան Գ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և 22-ամյա Սամվել Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդներից Սամվել Բ․-ն և ուղևորը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավոր ուղևորի ինքնությունը։

Share.