Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել են մի մասը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մի մասն էլ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններ։

Ավտոբուսը հաշվառված է «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԱԼ» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ բոլոր վիրավորները օտարերկրացիներ են։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Share.