Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել մինչև 15 տարեկան երեխաների ու դեռահասների համար սոցիալական ցանցերի արգելքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Արգելքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ սոցիալական մեդիայի հարթակները երկուսուկես ամիս ժամանակ ունեն՝ օգտատերերի տարիքը ստուգելու և նրանց գաղտնիությունը պաշտպանելու եղանակ մշակելու համար։
Ավստրալիան առաջին երկիրն էր, որը 2025 թվականին օրենք ընդունեց՝ անչափահասների կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը սահմանափակելու նպատակով։ Ֆրանսիայում ընդունված նմանատիպ օրենքը օգոստոսին չեղարկվեց երկրի Սահմանադրական խորհրդի կողմից։
Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ աջակցում են ծնողներին՝ սահմանափակելու «անվերջ» թերթումը (սքրոլինգը), որը երեխաներին զրկում է քնից, կենտրոնանալու կարողությունից և ընկերների հետ անցկացրած ժամանակից։
16 տարեկանից փոքր անձանց համար սոցցանցերի արգելափակումը դիտարկում են Կանադան, Նորվեգիան, Իսպանիան, Դանիան, Ավստրիան, Նոր Զելանդիան և այլ երկրներ։
