Շվեդիայի Ֆագերստա քաղաքի Բրինել դպրոցում թրով զինված 18-ամյա երիտասարդի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել:

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ օգոստոսի 21-ին, երբ ուսումնական հաստատությունում ընթանում էին դասեր:

Հարձակվողը կրել է սաղավարտ, դիմակ և եղել է սև հագուստով: Ըստ SVT հանրային հեռուստաընկերության տվյալների՝ նա տվյալ դպրոցի նախկին սան է և նախկինում ունեցել է դատվածություն ֆիզիկական բռնություն գործադրելու համար:

Ոստիկանությունը արագ ժամանել է դեպքի վայր, կրակ բացել հարձակվողի ուղղությամբ, վնասազերծել և ձերբակալել նրան:

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը և Կառլ XVI Գուստավ թագավորը խորին ցավակցություն ու մտահոգություն են հայտնել կատարվածի կապակցությամբ: Սա Շվեդիայի կրթական հաստատություններում վերջին տարիներին գրանցված հերթական հարձակումն է: Իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հայտնել հանցագործության հստակ դրդապատճառները, քննությունը շարունակվում է:

Share.