ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատներն իրեն իմփիչմենթի կենթարկեն նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններում հաղթելու դեպքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե մենք (հանրապետականները – խմբ.) պարտվենք միջանկյալ ընտրություններում, ինձ իմպիչմենտի կենթարկեն: Նրանք (դեմոկրատները – խմբ.) պատրաստվում են իմպիչմենտի ենթարկել ինձ: Եվ նրանք նույնիսկ չգիտեն, թե ինչու», – կիսվել է Թրամփը:

Թրամփին երկու անգամ իմփիչմենթի են ենթարկել՝ 2019-ին և 2021-ին։

Երկու դեպքում էլ Սենատում իմփիչմենթը մերժվել է։

Share.