Իրանի զենքի արտադրությունը չի խաթարվել Պարսից ծոցի պատերազմով, ընդհակառակը, դրա հզորությունները մեծանում են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, ասել է  Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Շահրոխ Շահրամը։

«Երկրում հզոր զենքի արտադրությունը շարունակվում է անխափան։ Թշնամին կարծում էր, որ Պաշտպանության նախարարության մի քանի օբյեկտների վրա հարձակումներից հետո կկարողանա խաթարել ռազմական մատակարարման շղթան։ Սակայն պաշտպանական կառույցները հեռացվել են զգայուն տարածքներից, և նրանք [թշնամին] չեն կարողացել հայտնաբերել իրանական հրթիռների արտադրության ոչ մի օբյեկտ», – ասել է Իրանի պաշտպանության նախարարության խոսնակը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Share.