Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գեկա Գելաձեն հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանին:

ՊԱԾ-ի փոխանցմամբ՝ պաշտոնական այցի շրջանակներում երկու գերատեսչությունների ղեկավարները աշխատանքային հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առկա ամուր բարեկամական հարաբերությունները և դրանց խորացման հեռանկարները:

Ընդգծվել է միջազգային անվտանգության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործընթացում երկու երկրների հետախուզական և անվտանգության կառույցների միջև կառուցողական երկխոսության և սերտ համագործակցության կարևորությունը:

Քրիստինե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը առաջնահերթ ուղղություններով:

Վրաստան այցի շրջանակներում Քրիստինե Գրիգորյանը, պատվիրակության հետ միասին, այցելել է նաև Հետախուզության ծառայություն և աշխատանքային հանդիպում անցկացրել ղեկավար անձանց հետ:

Share.