Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը ոչ – ոքի` 1:1 խաղաց ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովա» թիմի հետ:
Այս խաղում երկու գոլերն էլ խփվեցին առաջին խաղակեսի ընթացքում: Հանդիպման հաշիվը բացեցին երևանյան թիմի ֆուտբոլիստները. 21-րդ րոպեին գլխի հարվածով աչքի ընկավ պաշտպան Ալեքսանդրոս Մալիսը:
«Ունիվերսիտատայի» ավար Նիկուշոր Բանչուն 33-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը։
«Արարատ–Արմենիան» գոլ խփեց նաև երկրորդ խաղակեսում, սակայն մրցավարը այն չհաշվեց խաղից դուրս վիճակի պատճառով:
Եվրագավաթային այս մրցաշրջանում առաջին անգամ Մանուել Տուլիպայի թիմը արտագնա խաղում պարտություն չի կրել: Հյուրընկալվելիս ոչ-ոքին հայկական ակումբին լավ շանսեր է թողնում Երևանում կայանալիք պատասխան խաղից առաջ:
Նշենք, որ պատասխան խաղը կկայանա օգոստոսի 27-ին Երևանում: Հաջողության դեպքում «Արարատ-Արմենիան» դուրս կգա Եվրոպա լիգայի խմբային մրցաշար:
