Անցած գիշերը Ռոստովի մարզի 6 շրջաններում մոտ 90 անօդաչու է ոչնչացվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը։
«Անցած գիշերը Ռոստովի մարզի վրա օդային հարձակումը հետ մղելիս շուրջ 90 ԱԹՍ է ոչնչացվել մարզի 6 շրջաններում՝ Միլլերովսկի, Չերտկովսկի, Շոլոխովսկի, Բոկովսկի, Տարասովսկի և Վերխնեդոնսկի»,– գրել է Սլյուսարը Max–ում։
Նա նշել է, որ տուժածների և ավերումների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Մոսկվայի ուղղությամբ թռչող յոթ անօդաչուների ոչնչացման մասին։
«ՊՆ ՀՕՊ ուժերով ոչնչացվել է Մոսկվայի վրա թռչող 7 անօդաչու։ Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետւները», – գրել է Սոբյանինը Max–ում։
