Պերուում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կորակորա քաղաքից 50 կմ հյուսիս-արևելք, իսկ օջախը՝ 73 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Նշեմ, որ այսօր Պերուում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնության վերաբերյալ տարբեր սեյսմոլոգիական ծառայություններ տարբեր տվյալներ են հրապարակում․ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնում է 6,7, իսկ Պերուի երկրաբանական ինստիտուտը՝ 7,2 մագնիտուդի մասին։

Share.