Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել MLS-ի կանոնավոր առաջնության «Ֆիլադելֆիայի» դեմ խաղում, որն ավարտվել է 2։2 հաշվով։
Մեսսին աչքի է ընկել 26-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 2։1՝ հօգուտ «Ինտեր Մայամիի»։ Արգենտինացու համար սա առաջին գոլն էր հոր մահից հետո։
Օգոստոսի 8-ին հայտնի էր դարձել, որ Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, 68 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է Ռոսարիոյի հիվանդանոցներից մեկում։ Հոր հրաժեշտի արարողությանը մասնակցելու պատճառով ֆուտբոլիստը բաց էր թողել «Լիգաների գավաթի» շրջանակում մեքսիկական «Մոնտերեյի» դեմ հանդիպումը։ Ավելի ուշ Մեսսին որոշել էր վերադառնալ ակումբային ելույթներին։
39-ամյա Մեսսին «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս 2023 թվականից։ Եվրոպայում նա խաղացել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենում» և իսպանական «Բարսելոնայում»։ Հարձակվողը 2022 թվականի աշխարհի չեմպիոն է, 2008 թվականի օլիմպիական չեմպիոն և Կոպա Ամերիկայի կրկնակի հաղթող։ Մեսսին ռեկորդակիր է «Ոսկե գնդակների» քանակով՝ 8։
«Ինտեր Մայամին» 20 խաղից հետո ունի 39 միավոր և Արևելյան կոնֆերենցիայի 2-րդ տեղում է։ «Ֆիլադելֆիան» 20 միավորով 13-րդ տեղում է։
