«Բենֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Արգենտինայի գավաթի խաղարկությունում: 1/8 եզրափակչում «Բենֆիլդը» հետխաղային 11-մետրանոցներով հաղթել է «Միդլանդին»: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Թոմաս Ադորյանը դաշտ է դուրս եկել «Բենֆիլդի» մեկնարկային կազմում, իսկ 22-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2:0:

24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել առանց փոխարինման:

Հիշեցնենք, որ Թոմաս Ադորյանն անցյալ տարի է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում մասնակցել է երկու ընկերական հանդիպման։ Մելիքյանի նշանակումից հետո կիսապաշտպանը չի հրավիրվել ազգային թիմ։

Share.