Resume.io-ի ուսումնասիրության համաձայն՝ 2025 թվականին Հայաստանում ընդհանուր առմամբ հաշվվել է վճարովի արձակուրդի և վճարվող պետական տոների 32 օր (արձակուրդի 20 օր և տոնական 12 օր)։

2025 թվականին Ադրբեջանում հաշվվել է վճարովի արձակուրդի և վճարվող պետական տոների 42 օր, Վրաստանում՝ 41, Ռուսաստանում՝ 42, Թուրքիայում՝ 28։

Վարկանիշում ներառվել է 185 երկիր։

Վարկանիշի առաջատարը Իրանն է, որտեղ ընդհանուր առմամբ հաշվվել է վճարովի արձակուրդի և պետական տոների 53 օր։ Հաջորդում են Սան Մարինոն՝ 46 օր, և Եմենը՝ 45 օր։

Եվրոպական երկրների մեծ մասը գտնվում է 30 օրվա համաշխարհային միջին ցուցանիշի մակարդակում կամ դրանից բարձր։

Ասիայի որոշ խոշոր տնտեսություններ զգալիորեն ցածր են այս ցուցանիշից․ Չինաստանում նախատեսված է 16 վճարովի օր, Հնդկաստանում՝ 18, իսկ Ճապոնիայում՝ 26, ինչը նույնպես ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից։

Միացյալ Նահանգներն աշխարհում վճարովի արձակուրդի օրերի ամենաքիչ քանակ ունեցող երկիրն են (0 օր) և պետական տոների համար վճարվող օրերի թվով երկրորդ ամենացածր երկիրն են (10 օր)՝ Միկրոնեզիայից հետո (9 օր)։

Share.