Ամերիկացի բանակցողներ Ստիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Ռուսաստան մշակում է պահանջում. ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Այս ուղևորության վերաբերյալ այնքան հարցեր կան, կարծես խոսքը ինչ-որ տեղից՝ Կալուգայից Մոսկվա բարեկամների այցելության մասին լինի, հասկանո՞ւմ եք։ Սա չէ՞ որ լուրջ միջազգային հանդիպում է, այն նախապատրաստում և համաձայնեցում է պահանջում»,- ասել է Ուշակովը «Վեստի» տեղեկատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինին։
ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ Կրեմլը ԱՄՆ ներկայացուցիչների այցի մասին կհայտնի այն ժամանակ, երբ այն «հստակություն ստանա»։
