Քանյե Ուեսթը երազում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու մասին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Say Agency համերգային գործակալության սեփականատեր և գործադիր տնօրեն Աննա Սուբչևան՝ հայտարարելով ռեփերի Ռուսաստանում կայանալիք համերգների մասին։
«Դժվար է ասել, թե ում հետ նա կհանդիպի, բայց պարոն Ուեսթի վաղեմի երազանքն է հանդիպել մեր նախագահ Վլադիմիր Պուտինին, որի հանդեպ նա մի քանի տարի շարունակ ջերմություն է հայտնել», – ասել է Սուբչևան։
Քանյե Ուեսթը հոկտեմբերի 10-ին և 11-ին Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա»-ում կանցկացնի երկու համերգ։ Meduza-ի տվյալներով՝ տոմսերի գները տատանվում են 9000-ից մինչև 160000 ռուբլի, թեև ամենաէժան տոմսերն արդեն վաճառվել են։
