Օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Նարեկ Ս.-ի վարած «BMW X5» մակնիշի «10 QP 110» համարանիշի և 29-ամյա Վահան Գ.-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Բախման հետևանքով էլ «BMW»-ն կողաշրջվել է և կոտրել հարևանությամբ գործող ծաղկի ազատ վաճառքի երկաթե ճաղավանդակները։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «BMW»-ի վարորդը եղել է ոչ սթափ, ու տեղում պարզվել է, որ 1 տարվա ընթացքում սա նրա կողմից երկրորդ դեպքն է ոչ սթափ ավտոմեքենա վարելու, և զրկվել է մեկ տարի ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ «Nissan March»-ի վարորդը եղել է սթափ։

Share.