Անցած գիշեր ռուսական բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և ռազմածովային նավերին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը նշել է, որ հարվածները հասցվել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Օդեսայի նավահանգստում մարտական գործողությունների արդյունքում հարվածների են ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) կողմից օգտագործվող վառելիքի և քսանյութերի պահեստային բաքեր, ինչպես նաև «Տարանտուլ» դասի պարեկային նավակ։
