Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովին արտաքսել են Ռուսաստանից։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բախտիյար Հասանովը միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնից տեղափոխվել է օդանավակայան և արտաքսվել Ռուսաստանի Դաշնությունից։
Հասանովի ՌԴ քաղաքացիությունը չեղարկվել է անցյալ տարի։ Այս տարվա հունիսին նա ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից և տեղավորվել միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնում։
