Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ–ի ևս 3 բնակավայրի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տրոեցկոյե և Պետրովկա բնակավայրերը, իսկ երեկ` օգոստոսի 13-ին, ազատագրվել է ԴԺՀ–ի Նովոնիկոլաևկա բնակավայրը», – ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։
