Միացյալ Նահանգները հետախուզական ծառայությունների թույլ լինելու պատճառով սխալներ է թույլ տվել Իրանի հետ պատերազմում, իսկ այժմ ավելի մեծ «սխալ հաշվարկ» է կատարել Հորմուզի նեղուցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«ԱՄՆ-ն արդեն երկար ժամանակ սխալ հաշվարկներ է անում՝ հետախուզության ձախողման պատճառով։ Դրա վառ օրինակն Իրանի դեմ պատերազմն է։ Իսկ այժմ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակում նրանք է՛լ ավելի մեծ սխալ հաշվարկ են թույլ տվել: Կեղծ լուրերից ավելի վատ կեղծ հետախուզությունն է», – գրել է Արաղչին X հարթակում։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է լայնածավալ հարվածներն Իրանի դեմ՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի թիրախավորման համար։
Իրանցի զինվորականները պատասխանել են՝ հարվածելով Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան բազաներին։
Վերջին շաբաթներին Վաշինգտոնը և Թեհրանը Մերձավոր Արևելքի միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտությանը վերջ դնելու համար նոր գործարքի պայմանները։
