Հայաստանում կստեղծվի զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալների բազա։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 13-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։

Մասնավորապես, կստեղծվի զբոսաշրջային ծառայություններ մատուցողների միասնական տվյալների բազա։ Բացի այդ, կսահմանվի դրա կառավարման, օգտագործման, տվյալների հավաքագրման, պահպանման և պաշտպանության կարգը։

Նշվում է, որ այս որոշման ընդունումը պայմանավորված է զբոսաշրջության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։

Share.