2026 թվականի սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ, ինչը շուրջ 27 %-ով ավելի է, քան նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը, և շուրջ 28 %-ով ավելի՝ 2026 թվականի օգոստոսի համեմատ։ Սա այս տարվա ինը ամիսների ամենաբարձր ամսական ցուցանիշն է։ Տվյալները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Ընդհանուր առմամբ, 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 757 349 զբոսաշրջիկ։
