Վարչապետ Նիկոլ Փաշինյանին գոհացնում է Հայաստանում անշարժ գույքի շուկայի ակտիվությունը։ Այս համատեքստում նա կառավարության նիստում նշեց, որ «Երևանում բնակարան գնելը դարձել է թրենդային»։
«Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ, հիմնական մասը, իհարկե, Սփյուռքի մեր ներկայացուցիչները, անշարժ գույք են ձեռք բերում ՀՀ–ում։ Սա նաև Հայաստանի գրավիտացիոն ուժի աճի մասին է վկայում»,– ասաց նա։
Փաշինյանը, դիմելով Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին, նշեց, որ պետք է այնպես անել, որ դինամիկան ոչ միայն չնվազի, այլև աճի։ Վարչապետը հանձնարարեց արագացնել ոլորտի թվայնացման գործընթացը։

Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին կառավարության նիստում որոշում ընդունվեց, ըստ որի այսուհետ Հայաստանում նորակառուց շենքերում բնակարան հնարավոր է ձեռք բերել առանց ֆիզիկապես երկրում գտնվելու։
